News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդուման նոր օրինագիծ է ընդունել, որ տուգանքներ է սահմանում ներկայացումների, համերգների եւ ֆիլմերի ցուցադրությունների ժամանակ հայհոյանքի համար:

Օրինագիծը, մասնավորապես, արգելում է անպատշաճ բառապաշար կիրառել կինոսրահներում ֆիլմերի ցուցադրության, թատերական ներկայացումների, ցուցահանդեսների, համերգների, շոուների եւ նմանատիպ այլ միջոցառումների ժամանակ: Նման իրավիճակներում, համաձայն օրենքի, կարելի է միայն գրական ռուսերեն լեզու կիրառել, որի նորմերին չհամապատասխանող բառերն ու արտահայտությունները անկախ փորձագետների միջոցով կսահմանվեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օրինագծի վերջին` երրորդ ընթերցմամբ հաստատվելուց հետո դրանում սահմանված կանոնների խախտման համար հետեւյալ տուգանքները կկիրառվեն` քաղաքացիական բնակչության պարագայում` 2-2,5 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար` 4-5 հազար ռուբլի, եւ իրավաբանական անձանց համար` 40-50 հազար ռուբլի:

Ռուս խորհրդարանականները ցանկանում են նաեւ պարտավորեցնել արտադրողներին, որ համապատասխան տեսաձայնային ապրանքների եւ գրքերի վրա «անպատշաճ բառապաշարով» մակնշումը ապահովեն: Ընդ որում, նմանատիպ ապրանքները պետք է անպայման կնքված փաթեթավորմամբ վաճառվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ