News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինձ զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:

Նա մասնավորապես ասել է. «Անշուշտ, ուշադիր ընթերցել եմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Ես իսկապես շնորհակալ եմ երկրորդ նախագահին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ բարեմաղթանքների եւ իմ նախկին աշխատանքը դրական գնահատելու համար: Ինձ միայն զարմանալի թվացին Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ պարոն Քոչարյանի դիտարկումները: Ակնհայտ է, որ դրանց անհրաժեշտության մասին Հայաստանի քաղաքական ուժերը խոսում են արդեն տարիներ շարունակ, իսկ մեր երկրի առջեւ ծառացած մի շարք կարեւորագույն խնդիրների արդյունավետ լուծումները պայմանավորված են Սահմանադրության փոփոխությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը բաց, ի լուր աշխարհի հայտարարեց իր ծրագրերի մասին՝ զերծ պահելով սահմանադրական բարեփոխումները անձնավորումից: Սա արդար է, ազնիվ ու ճիշտ: Վստահ եմ, որ եթե մեր քաղաքական ուժերն ու գործիչները հետեւեն Սերժ Սարգսյանի օրինակին, հստակ, առանց տողատակերի բացեն իրենց ապագա ծրագրերը, ապա մենք, որպես երկիր, իսկապես կկարողանանք կարճ ժամանակահատվածում նաեւ սահմանադրական բարեփոխումների միջոցով լուրջ դրական տեղաշարժ արձանագրել հետագա զարգացման ճանապարհին:

Ինչ վերաբերում է իշխանությունների գործունեության արդյունքների գնահատականին, ապա այն տալու է ժամանակը, որն օբյեկտիվ է, լայն տեսնել գիտի ու զերծ է չարախնդությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ