News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն օրերս 50 հազար դրամով տուգանել է «Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին՝ մաքսային կանոնները խախտելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հայաստանի Մաքսային ծառայության պաշտոնական կայքից:  

Ըստ որոշման՝ Դավիթ Ղազարյանը մարտի 18-ին Բագրատաշենի մաքսային կետով «Սպայկա» ՍՊ ընկերության անունով Հայաստան է ներմուծել Volvo բեռնատար ավտոմեքենայի ընթացքային մասեր, որոնց վերաբերյալ վերջինս սահմանված 10-օրյա ժամկետում չի ապահովել մաքսային հայտարարագրի ներկայացումը մաքսային մարմին:

«Ելնելով վերոգրյալից՝ Դավիթ Ղազարյանը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ 50 հազար ՀՀ դրամի տուգանք»,- ասվում է որոշման մեջ:

«Սպայկա» ընկերությունից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 16-ին խոշոր հրդեհ էր բռնկվել «Սպայկա» ընկերությունում: Այրվել էր 3 հարկանի շինությունն ամբողջությամբ՝ 4500քմ մակերեսով, որը հանդիսանում էր տարածաշրջանում ամենահագեցած եւ մեծ սառցարանային համալիրը:

Տպել
Ամենաշատ