News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն կարող է անդրադառնալ էլեկտրոնային հաշվետվություններում պարտադիր սանդղակի հանելուն միայն Կառավարման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու եւ մշակելու, եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը մշակվել է համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում եւ փոփոխվում է Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետեւաբար, ՊԵԿ-ը ինչպես այդ հարցին, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող այլ հարցերի կարող է անդրադառնալ, Կառավարման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո,- ասացին մամուլի ծառայությունից:

Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ն այսօր գրել էր, որ Պետական եկամուտների կոմիտեն առաջիկա շաբաթ կհանի պարտադիր սանդղակը:

Տպել
Ամենաշատ