News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն: Ինչպես Հայ Առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանն է տեղեկացրել, ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգիստը կմատուցվի:

Ինչպես Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն է նշել, «մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում Հայոց ցեղասպանության հարցին եւ դեռ շատ բաներ ունենք անելու այդ ուղղությամբ: Այդ իսկ պատճառով, 2014թ. Ուկրաինայի հայերի միության գործունեության գլխավոր առաջնայնություններից մեկը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պատրաստական աշխատանքներն են դարձել»:

«Այս ընթացքում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տեղադրում ենք նախաձեռնել, իրականացվում են հայ ժողովրդի պատմության այդ ողբերգական էջը լուսաբանող թեմատիկ միջոցառումներ: Ուկրաինայի հայերի միությունը Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ստեղծման հարցերով ամերիկյան կինոընկերությունների հետ է համագործակցում»,-Շատվորյանի խոսքերն է վկայակոչել AnalitikaUA.net-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ