News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում արտառեց դեպք է գրանցվել: 63-ամյա գործարարի փորի մեջ վիրաբույժները 12 ոսկյա սալիկներ են գտել, որոնցից յուրաքանչյուրը կշռել է 33 գրամ:

Գործարարը հիվանդանոց է եկել վիրահատման՝ հայտարարելով, որ շշի փական է կուլ տվել եւ ուզում է, որ բժիշկները իր մարմինց հանեն այն:

«Մենք ցնցված էինք, երբ հիվանդի փորից 12 ոսկյա սալիկներ հանեցինք: Երբ մենք հարցրինք այդ մասին, գործարարը ոչինչ չպատասխանեց: Վիրահատությունից հետո մենք ոսկյա սալիկները հանձնեցինք հիվանդանոցի տնօրենին»,-ասել է վիրաբույժներից մեկը՝ հավելելով, որ ավելի ուշ հիվանդանոցի վարչակազմը դիմել է ոստիկանություն:

Պարզվել է, որ տղամարդը 10 օր առաջ կուլ է տվել 30 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 12 ոսկյա սալիկները: Նա ցանկացել է դրանք դուրս բերել Սինգապուրից:

Գործարարը լուրջ խնդրի առաջ է կանգնել, երբ ոսկյա սալիկները հրաժարվել են դուրս գալ օրգանիզմից, ինչը սուր ցավերի պատճառ է դարձել, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով The Indian Express-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ