News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՆԱՍԱ-ի փորձագետներն ապացույց են գտել, որ խոշոր երկնաքարերը շատ ավելի հաճախ են Երկրի վրա ընկնում, քան նախկինում համարվում էր: Նրանց խոսքով՝ վերջին տասը տարվա ընթացքում 3-10 միջադեպ է եղել:

2001թ.-ին հայտնաբերվել է 26 պայթյուն, որոնք կապված են եղել երկնաքարերի ընկնելու հետ: Միակ պատճառը, որ պայթյունները հասարակության ուշադրության կենտրոնում չեն հայտնվել, հեռու վայրերում տեղի ունենալն է:

Փորձագետները համոզված են, որ միայն հրաշքի շնորհիվ ոչ մի երկնաքար քաղաքի վրա չի ընկել, հաղորդում է «FederalPost»-ը՝ վկայակոչելով «Mail Online»-ին:

Մինչ յաս պահը մարդկությանը միայն պատահականության շնորհիվ է հաջողվել խուսափել մեծ աղետներից: Հետազոտողների նպատակն է տասը տարի առաջ նախօրոք հայտնաբերել ու հետեւել երկնաքարը՝ նախքան Երկրի հետ բախումը, ինչը թույլ կտա շեղել դրանց ուղին:

Երկնաքարերը երբեմն անվանում են փոքր մոլորակներ, եւ ինչպես ենթադրում են, Տիեզերքում դրանց թիվը հասնում է միլիոնի: Ըստ գիտնականների՝ դրանք կործանված մոլորակների մաս են կազմու:

Գրանցված երկնաքարերի մեծամասնությունը ձեւավորվել է միլիոնավոր տարիներ առաջ: Ամենախոշորը Երկրի հետ բախվել է 3.26 միլիարդ տարի առաջ: Բախման հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն, որը վեց անգամ ավելի հզոր է եղել, քան այն, որի հետեւանքով անհետացել են դինոզավրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ