News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստան նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Փաք Գյոնհեին՝ կորեական «Սեւոլ» ուղեւորատար նավի ողբերգական պատահարի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, այդ թվում՝ դպրոցական տարիքի երեխաների:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել Կորեայի նախագահին եւ կորեացի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ