News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ, հայտնի գործարար և բարերար Հրանտ Վարդանյանի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ ապրիլի 22-ին, տեղի ունեցավ «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր նախագահ Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը։

Հայտնի գործարարին հրաժեշտ են տալու էին գնացել քաղաքական գործիչներ, գործարարներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, նաեւ գործարարին պատկանող տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները։

Գործարարին վերջին հրաժեշտը կտան ապրիլի 23-ին, ժամը` 12:00-14:00, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նրա աճյունը կամփոփվիԵրեւանի քաղաքային պանթեոնում։

«Գրանդ Քենդի» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների հիմնադիր Հրանտ Վարդանյանը  մահացել էր ապրիլի 20-ին Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում։  Նա հիվանդանոց էր տեղափոխվել սրտի կանգով։ Հրանտ Վարդանյանը 65 տարեկան էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ