News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի՝ Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո նրա մանդատը բաժին է հասնում ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Վահրամ Մկրտչյանին: Վերջինս NEWS.am-ի թղթակցից տեղեկացավ Կարեն Ճշմարիտյանի՝ գործադիրում պաշտոն ստանալու մասին:

Վահրամ Մկրտչյանը չգիտի՝ ինքը կգնա պատգամավոր, թե ոչ, քանի որ կուսակցությունում այդ առթիվ քննարկում չի եղել եւ այս հարցին նա խնդրեց անդրադառնալ մի քանի օրից: Պատգամավոր գնալու կամ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում գրել-չգրելու ցանկությունների մասին էլ ՀՀԿ անդամը չցանկացավ խոսել:

Հիշեցնենք, որ Վահրամ Մկրտչյանը նախկին ԱԺՄ-ական է, ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ, իսկ 2012թ ՀՀԿ անդամ է: Նա հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի («Ֆլեշի Բարսեղ») «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենն է:

Տպել
Ամենաշատ