News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արկադի եւ Բորիս Ռոտենբերգ եղբայրները դադարեցնում են «Գազպրոմին» խողովակներ մատակարարել, ինչն իրականացվում էր «Հյուսիսային եվրոպական խողովակային նախագծի»(ՀԽԵՆ) շրջանակներում: Այդ մասին հաղորդում է ԻՌՏԱ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռոտենբերգների պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Բատուրինին:

Բատուրինի խոսքով՝ ՀԵԽՆ-ն փակվում է մտադրությունների պատճառով ռեսուրսները կենտրոնացնել ենթակառուցվածքային նախագծերի վրա, այդ թվում նաեւ «Ստրոյգազմոնտաժ»-ում, որը նույնպես Ռոտենբերգներին է պատկանում:

Forbes-ի տվյալներով՝ վերջին 4 տարվա ընթացքում Ռոտենբերգների ընկերությանը պետական պատվերների գումարը կազմել է 900 մլրդ ռուբլի(մոտ 28 մլրդ դոլար):

Ռուսաստանում գազամուղների շինարարության համար օգտագործվող մեծ տրամագծով խողովակների արտադրության հզորությունը կազմում է տարեկան 5,4 մլն տոննա: Հիմնական մատակարարներն են «ՏՄԿ»-ն, «ՕՄԿ»-ն, «ՉՏՊԶ» խումբն ու «Սեվերստալը»:

Ինչպես նախկինում հաղորդում էր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Բորիս եւ Արկադի Ռոտենբերգները հայտնվեցին ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում՝ կապված Ուկրաինայում Կրեմլի ունեցած դիրքորոշման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ