News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դեղամիջոցների համար Մաքսային միության սահմանած տուրքերը մի քանի տարում կարող են գրեթե 3 անգամ նվազել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «ԲՐԱՍ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Ռոման Շաբարովը Մոսկվայում էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի միզգային 15-րդ գիտական կոնֆերանսի շրջանակներում: Սակայն օտարերկրյա ընկերությունների համար պակաս կարեւոր չէ Մաքսային միության շուկայում իրենց դեղամիջոցները կրկնօրինակումից պաշտպանելը:

Տուրքերը գտնվում են բարձր մակարդակում, սակայն, ԱՀԿ հետ Ռուսաստանի համաձայնության համապատասխան, մի քանի տարվա ընթացքում պետք է նվազեն 15-ից մինչեւ 5-6.5 տոկոսի՝ դեղամիջոցների առանձին խմբերի համար: Իսկ դեղագործական նյութերի համար տուրքը պետք է նվազի մինչեւ 2 տոկոսի: Նշենք, ոչ դեղամիջոցները Հայաստանի համար խոցելի ապրանքային խումբ են համարվում, քանի որ այժմ մաքսային տուրքերի չեն ենթարկվում:

Այժմ շուկայում դեղամիջոցների 60-70 տոկոսը ներմուծվում է, ընդ որում ռուս արտադրողները, որոնք այժմ այդքան էլ շատ չեն. կարող է ավելի բարդ լինել, երբ տուրքերը նվազեն:

«Ռուսաստան դեղագործական նյութեր հիմնականում արտահանում են Շվեյցարիան եւ ԱՄՆ-ը: Ընդ որում հաջողությամբ մրցակցում են ոչ միայն գնով, այլ նաեւ որակով»,- նշել է Շաբրովը:

Այս պահին, հավելել է նա, քննարկվում է ՌԴ կառավարության որոշման հնարավորությունը, որի համաձայն պետական եւ մունիցիպալ  վաճառքին կարող են մասնակցել միայն տեղական(ռուսական, բելառուսական, ղազախական) դեղամիջոցները՝ որոշման նախագծի այն օրինակով, որը նախապատրաստվել է Ռուսաստանի առեւտրի ու արդյունաբերության նախարարության կողմից բժշկական որոշ արտադատեսակների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ