News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պարբերաբար շեշտում էր շքեղության հարկ կիրառելու անհրաժեշտությունը եւ դեռեւս 2011թ. փոփոխություն կատարվեց «Ակցիզային հարկի մասին»  օրենքում, որն էլ ստացավ «շքեղության հարկ» անվանումը։ Տիգրան Սարգսյանի հեղինակած այս հարկատեսակը, սակայն, տարածվում էր միայն թանկարժեք ավտոմեքենաների վրա։

 Այսօր Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարվում է այդ հարկատեսակից։ Շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաների սիրահարները այսուհետ դրանք Հայաստան կբերեն առանց 20 տոկոս ակցիզային հարկի։ Առաջիկա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տալու «Ակցիզային հարկի մասին»  օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է 25 մլն՝ մոտ 61 հազար ԱՄՆ դոլար եւ ավելի արժողությամբ մեքենաներն ազատել 20 տոկոս ակցիզային հարկից»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ