News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը օրենք է ստորագրել, որը զինվորականներին թույլ է տալիս երկրի տարածքում հարվածել  հանցագործների կողմից թմրանյութեր տեղափոխելու համար օգտագործվող օդանավերին։

Մինչ այս պահը Բոլիվիան միակ երկիրն էր, որը օդային տարածքի անվտանգությունը երաշխավորող օրենք չուներ։ Պետության ղեկավարը նշել է, որ որոշ տեղերում թմրավաճառները անպատիժ կերպով փոքր օդանավերն օգտագործում են իրենց բեռների տեղափոխման համար։

Նախագահը նաեւ նշել է, որ իր օդային տարածքի պաշտպանության համար Բոլիվիան ռադարների կարիք ունի։

Առայսօր բոլիվիացի զինվորականները թմրավաճառների օդանավեր էին որսում, սակայն չէին հարվածում դրանց, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ