News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստան ԱԻՆ-ում, ապրիլի 22-ին, ժամը 19.44-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռիի մարզի Ջրաշեն գյուղի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երեւան 13-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Օպել» մակնիշի 33 LV 634 եւ «ԿամԱԶ» մակնիշի 22 OL 048 համարանիշերի ավտոմեքենաները: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 21-ամյա Ա. Լ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի ԲԿ:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Տպել
Ամենաշատ