News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է լսել երկրի Արեւելքում եւ Արեւմուտքում ուկրաինացիների բոլոր պահանջները։ Եվ ոչ միայն լսել, այլեւ  ընդառաջ գնալ, ասված է Ուկրաինայի կառավարության հաղորդագրությունում։

«Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է լսել Արեւելքում եւ Արեւմուտքում ուկրաինացիների բոլոր օրինական պահանջները։ Եվ մենք կոչ ենք անում կատարել  ժնեւյան համաձայնագրերի դրույթները, որոնք կնքվել էին Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ», - ընդգծել են կառավարությունում։

Մասնավորապես, կառավարությունը հիշեցրել է, որ իշխանությունը որոշակի քայլեր է արել, որոնցով սկսել է իրագործել պայմանավորվածություների իրենց վերաբերող մասը։

«Կառավարությունը երաշխավորում է ռուսերենի հատուկ կարգավիճակի պաշտպանությունը  եւ ամրագրումը։ Տարածքային համայնքները  իրենք են որոշելու իրավունքների ծավալը, որոնք իրենք տրամադրելու են ռուսերենին կամ ցանկացած այլ լեզվի։

Կառավարությունը վճռականորեն դատապարտում է հակասեմականության, այլատյացության եւ անհանդուրժողականության ցանկացած դրսեւորում։ Դոնեցկում հակասեմական բնույթի թռուցիկներ տարածելու փաստով Անվտանգության ծառայությունն արդեն քննություն է վարում», - ասվում է փաստաթղթում,  մեջբերում է ՈՒՆՆ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ