News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արդեն ավելի քան 150 մարդ պաշտոնապես մահացած է ճանաչվել Հարավային Կորեայում «Սեւոլ» նավի խորտակման արդյունքում։ Նույնքան մարդ էլ համարվում է անհետ կորած։

Փրկարարները շարունակում են  անդադար աշխատել, եւ չորեքշաբթի արդեն նրանց հաջողվել է հասնել խորտակված նավի երրորդ եւ չորրորդ տախտակամածներ, որտեղ ամենաշատ ուղեւորներն են եղել։

Լաստանավի խորտակվելու պատճառը մինչ այժմ պարզ չէ։ Լաստանավը շրջվել էր եւ խորտակվել երկու ժամվա ընթացքում։ Ձերբակալվել են անձնակազմի յոթ անդամներ։ 

Իշխանությունները խոստանում են խորտակված նավի վերհանման աշխատանքները սկսել ապրիլի 24-ին։ Հիշեցնենք, որ լաստանավը Ինչխոն նավահանգստից ուղեւորվել էր դեպի Չեջու հանգստյան կղզի։ Նավում կար  476 ուղեւոր, որոնցից 340-ը՝ աշակերտներ եւ ուսուցիչներ։

Խորտակված հարավկորեական նավը նորմայից 3,5 անգամ շատ բեռնվածություն է ունեցել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ