News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է, որպեսզի Մոսկվան հրապարակավ Ուկրաինայի հարավ-արեւելքում բողոքի ակցիաների մասնակիցներին կոչ անի վայր դնել զենքը: Նա նաեւ նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին, եթե ժնեւյալ համաձայնությունների կատարման հարցում առաջընթաց չգրանցվի:

«ԱՄՆ պետքարտուղարը խորը մտահոգություն է հայտնել իրավիճակի դեէսկալացիայի հարցում Ռուսաստանի կողմից դրական քայլերի բացակայության կապակցությամբ: Նա կոչ է արել Ռուսաստանին նվազեցնել հռետորաբանության թափը, միանալ ԵԱՀԿ-ի եւ Ուկրաինայի կառավարության դիվանագիտական ջանքերին, ինչպես նաեւ հրապարակավ հայտարարել, որ վարչական շենքեր գրաված մարդիկ պետք է վայր դնեն զենքերը՝ համաներման դիմաց»,-ասված է պետքարտուղարության հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Պետքարտուղար Քերրին կրկին ընդգծել է, որ ժնեւյալ համաձայնությունների իրականացման հարցում չափավոր առաջընթացի բացակայությունը կհանգեցնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը»,-նշել է պետքարտուղարությունը:

Բացի այդ, Քերրին  զանգահարել է նաեւ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին: Քերրիի կարծիքով՝ Կիեւը քայլեր է անում իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ:

Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ Լավրովը Քերրիին հայտարարել է, որ Ուկրաինան պետք է շտապ քայլեր ձեռնարկի ժնեւյան համաձայնագրերի կատարման ուղղությամբ, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի թուլացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ