News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

VICE News ամերիկյան լրատվական ալիքի` ապրիլի 22-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում անհետացած թղթակից Սիմոն Օստրովսկիի ճակատագիրը դեռեւս անհայտ է մնում: Որոշ տվյալներով, նա Սլավյանսկի ռուսամետ ակտիվիստների մոտ  է գտնվում:

Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը նախ հայտարարել է, թե լրագրողը կալանքի տակ է պահվում, ապա քիչ անց ճշտել, թե ոչ ոք նրան պատանդի կարգավիճակում չի պահում: «Նա մեզ մոտ է, հոդվածի վրա է աշխատում»,-Պոնոմարյովի խոսքերն է մեջբերել ՌԻԱ Նովոստին:

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի առնչությամբ: Կազմակերպության ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչ Դույնա Միատովիչը Սիմոն Օստրովսկիին անհապաղ ազատ արձակելու պահանջ է հնչեցրել: Նա նաեւ ծավալվող իրադարձությունների համար պատասխանատու բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել լրագրողների նկատմամբ հարձակումներն ու վիրավորանքները եւ իրենց աշխատանքն անելու հնարավորություն տալ նրանց, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վերջին օրերին Սլավյանսկում մի քանի արտասահմանյան լրագրողներ են անհետացել: Ապրիլի 15-ից ի վեր ոչ մի տեղեկություն չի ստացվում վարշավյան Open Dialogue Foundation գործակալության թղթակից Սերգեյ Լեֆտերի գտնվելու վայրի վերաբերյալ: Ապրիլի 21-ին նույն` Սլավյանսկ քաղաքում ռուսամետ ակտիվիստները կալանքի տակ են վերցրել իտալացի լրագրողներ Պոլ Գոգոյին եւ Կոսսիմո Ատտանասիոյին, ինչպես նաեւ բելառուս թղթակից Դմիտրի Գալկոյին: Սակայն նրանք նույն օրն էլ, սարքավորումների, գումարների եւ անձնական փաստաթղթերի բռնագրավմամբ, ազատ են արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ