News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին, ժամը 11.05-ին, 36-ամյա Բագրատ Մ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 6, 5.45 մմ տրամաչափի` 104, «Կարաբին» տիպի հրացանի 13 փամփուշտ եւ 1 ծխածածկույթ:

***

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 19-ին, ժամը 21.00-ին, 62-ամյա Վրեժ Ի.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի հրացան եւ նռնակ` պայթուցիչով:

***

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 19-ին, ժամը 12.20-ին, 45-ամյա Ասատուր Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 75 փամփուշտ, «ՊԳ-7Մ» տիպի ականանետի նռնակ եւ ինքնաձիգի պահունակ:

***

Ապրիլի 19-ին, ժամը 12.30-ին, 49-ամյա Հովհաննես Գ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է երկփողանի որսորդական հրացան:

Տպել
Ամենաշատ