News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին  համատեղ աշխատանքի եւ փոխգործակցության համար եւ նշել, որ Ավանեսյանն ապագայում եւս պետք է իր գիտելիքներն ու փորձն օգտագործի մեր երկրի զարգացման գործում:

«Գտնում եմ, որ պարոն Ճշմարիտյանի նշանակումը տեղին է: Նա երկար տարիներ աշխատել է կառավարությունում եւ Ազգային ժողովում: Համոզված եմ, որ նրա փորձն ու գիտելիքները  կօգնեն մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Յուրաքանչյուր նախարարի առջեւ դրված խնդիրները հստակ են, եւ նրանք պետք է շարունակեն այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվում են: Ակնկալում ենք ավելի մեծ եռանդ ու ջանք, որպեսզի կարողանանք մեր երկրի, տնտեսության առջեւ ծառացած խնդիրները միասնական ուժերով հաղթահարել»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Կարեն Ճշմարիտյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել բեղմնավոր աշխատանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ