News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ծառայողները, ապրիլի 20-ին, ժամը 21.15-ին, Երեւան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 23/Ա հասցեի մոտից, զենք պահելու եւ կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Մինաս Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ` լիցքավորված 7 փամփուշտով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ