News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրա հարազատները: «Արդեն մի քանի օր է՝ աշխատում է պաշտպանության նախարարությունում»,- ասացին նրանք:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, իսկ 2008թ.-ին ազատ էր արձակվել:

Ավելի վաղ Երկրապահ կամավորների միության 10-րդ հոբելյանական համագումարին Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ երբեմն հանդիպում է նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Երբեմն պատահաբար հանդիպում ենք, ինձ թույլ չեմ տալիս քաղաքական հարցեր տալ, հարցնում եմ իրենից, իր ընտանիքից: Երկրի վիճակը, որպես քաղաքացի, գնահատում եմ միջակ: Չեմ կարծում, որ եթե ուզենամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, նա ինձ կմերժի: Սովորական կենցաղային հարցերից ենք խոսում, քաղաքական հարցեր չեմ տալիս, որպես իմ եղբոր ընկեր եւ իմ բարեկամ, իսկ քաղաքական հարցերը թող կուսակցությունները տան: Մենք անցած ճանապարհ ունենք Սերժ Սարգսյանի հետ 1988թ-ից սկսած»,- ասել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ