News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Գումարի առկայության դեպքում «Անբան Հուռի» մուլտֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի այս տարվա վերջին:

Երեւանում շարունակվում են Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթի մուլտիպլիկացիոն էկրանավորման աշխատանքները: Անցյալ տարիներին նկարահանված եւ Համացանցում ավելի քան կես միլիոն դիտում արձանագրած մուլտֆիլմի 3-րոպեանոց հատվածին Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ շուտով ավելանալու է եւս 3-ը:

15-17 րոպեանոց ապագա մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանի խոսքով՝ այսօր օրհասական է արհեստավարժ մուլտիպլիկատորների բացակայության խնդիրը, ինչը ոլորտում ֆինանսների բացակայության հետեւանք է: «Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի մեկ րոպեի համար մոտ մեկ միլիոն դրամ է անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տեւական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտ էր»,- ասում է նա՝ ավելացնելով, որ «Անբան Հուռի» մուլտֆիլմը, անհրաժեշտ գումարի առկայության դեպքում, պատրաստ կլինի այս տարվա վերջին:

Ներկայացնում ենք «Անբան Հուռի» մուլտֆիլմի առաջին հատվածը:

Տպել
Ամենաշատ