News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Ա.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ կալանավորի հաղորդման` 2013թ. փետրվարին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Տաշիրի եւ Ստեփանավանի բաժիններ, որտեղ Լոռիի մարզային վարչության պետի տեղակալը, հիշյալ բաժինների պետերը եւ օպերլիազորները ստիպել են իրեն խոստովանել Լոռիի մարզի դպրոցներից մեկից գողության կատարումը, հակառակ դեպքում` սպառնացել են սպանել կամ անհիմն մեղադրել որեւէ անձի սպանության փորձ կատարելու մեջ եւ դատապարտել:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ