News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2013թ. Ռուսաստանում 2,206 մլն հանցագործության դեպքերն են գրանցվել, որոնցից 537,7 հազարը` ծանր կամ առանձնապես ծանր հատկանիշներով: Այս մասին նշվում է երկրի ՆԳՆ` կառավարության կայքում հրապարակված զեկույցում:

Այնպիսի հանցագործությունների թիվը, ինչպիսիք են սպանությունը եւ սպանության փորձը (12,4 հազար), առողջությանը կանխամտածված կերպով ծանր վնաս հասցնելը  (34,8 հազար) եւ բռանաբարությունը (4,2 հազար) կրճատվել են: Մինչ այդ 1,8 տոկոսով (27 հազար) աճել է զենքի անօրինական շրջանառությանը առնչվող բացահայտված հանցագործությունների թիվը:  Զենքի կիրառմամբ 7,6 հազար հանցագործություն է իրականացվել:

2012թ. համեմատությամբ ավելի քիչ են ավազակության (16,4 հազար, 11,8 տոկոսով ցածր), կողոպուտի (92,1 հազար, 16,3 տոկոսով ցածր), քրեապես պատժելի խուլիգանության (4,8 հազար, 5,9 տոկոսով ցածր) եւ տրանսպորտային միջոցների գողության (37,5 հազար, 7,8 տոկոսով ցածր) դեպքերը:

Գողության միջոցով ուրիշի ունեցվածքի հափշտակման դեպքերին բաժին է հասնում հանցագործության բոլոր արձանագրված դեպքերի 41,8 տոկոսը (922,6 հազար):

Հաշվետու ժամականահատվածում բացահայտվել են 0,2 տոկոսով ավել հանցագործություն իրականացրած անձինք (ավելի քան 1 միլիոն), որոնց 31,8 տոկոսը (322 հազար) նախկինում դատվածություն են ունեցել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2013թ. կոռուպցիոն ուղղվածության 42,5 հազար հանցագործություն է բացահայտվել: Պարզվել է դրանց առնչություն ունեցած 16,2 հազար մադկանց ինքնությունը:

Ընդհանուր առմամբ, հանցագործությունների բացահայտման մակարդակը Ռուսաստանում աճել է 1,4 տոկոսով, հաղորդում է Ռոսբալտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ