News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիտվան հարեւանների հետ հարաբերություններում խաղաղություն եւ կայունություն է ցանկանում, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի հետ, ապրիլի 23-ին Երեւանում կայացած  մամուլի ասուլիսում հայտարարել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը՝ պատասխանելով  հարցին, թե արդյոք Ուկրաինայի դեպքերի շուրջ ստեղծված իրավիճակը կազդի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հարաբերությունների վրա:

Նախարարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ երկարատեւ համագործակցություն կար, սակայն ներկայումս ծրագրերի մեծ մասը չեղյալ են հայտարարվել: Ընդգծելով, որ Լիտվան ցանկանում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորում, Օլեկասը նշել է բալթյան շրջանում  ՆԱՏՕ-ի ուժերի ավելացումը:

Նա նաեւ հայտնել է, որ Լիտվան կողմ է  Արեւելյան գործընկերության մասնակից երկրների խորացված համագործակցությանը:  Նա հիշեցրել է, որ Լիտվան արդեն տասը տարի է ՆԱՏՕ-ի անդամ է:  «ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները հնարավորություն տվեցին ժողովրդականացնել եւ բարելավել Զինված ուժերը, եւ մենք ցանկանում ենք մեր փորձը կիսել  Հայաստանի հետ», - հայտարարել է Յուոզաս Օլեկասը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ