News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը հավանություն չի տվել Ընտրական օրենսգրքում ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած փոփոխությանը, ըստ որի՝ քվեաթերթիկն  անվավեր է ճանաչվում, եթե ծալելու ձեւից այն կարելի է հեշտությամբ տարբերել:

Ուրիխանյանի հիմնավորման մեջ նշվում է, որ նման կերպ ծալված քվեաթերթիկների դեպքերի հետ արդեն բախվել են, ինչը խախտում է, քանի որ քվեաթերթիկը չպետք է բովանդակի քվեարկողին նույնականացնող միջոցներ:

Սակայն կառավարությունը մերժել է օրինագիծը՝ նշելով, որ «հատուկ ձեւով ծալված» եւ «ճանաչման ակնհայտ միջոց է հանդիսանում» ձեւակերպումները շատ մշուշոտ են եւ կարող են ընտրական հանձնաժողովների կամայականության առիթ դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ