News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հավանություն է տվել ՕԵԿ-ի՝ թրաֆիքինգի դեմ պայքարի մասին օրինագծին: Օրինագծի շուրջ արդեն հանրային լսումներ են անցկացվել, այն ուղարկվել էր ԵԽ եւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի  թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) դիտարկմանը:  

Թրաֆիքինգ է համարվում մարդկանց, այդ թվում՝ իրենց արարքները չգիտակցող հոգեկան խանգարմամբ անչափահասներին խաբեությամբ տեղափոխելը եւ պահելը: Թրաֆիքինգի նպատակն է շահագործումը (սեռական եւ աշխատանքային):

Օրենքի պաշտպանության տակ են Հայաստանում գտնվող արտասահմանյան քաղաքացիները (առանց քաղաքացիության անձինք, փախստականներ), ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիները՝ երկրում եւ դրանից դուրս: 

Թրաֆիքինգի զոհերին նույնականացնում է պրոֆիլային ՀԿ-ների, ինչպես նաեւ ոստիկանության, դատախազության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը:

Թրաֆիքինգի զոհերին աջակցությունը կարող է ներառել ժամանակավոր կացարանի տրամադրում, նյութական օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն, աշխատանքով ապահովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ