News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետքարտուղարությունը ուշադիր հետեւում է Ռաուֆ Միրկադիրովի` Թուրքիայից արտաքսման և Ադրբեջանում ձերբակալման վերաբերյալ հաղորդագրություններին:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից:

«Մենք մտահոգ ենք Միրկադիրովի` Բաքու ժամանելուն պես ձերբակալությամբ»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության տեքստում:

Ավելի վաղ կատարվածի առնչությամբ մտահոգություն էր հայտնել նաեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը: «Մասնավորապես մեզ անհանգստացնում են ենթադրություններն առ այն, թե Ռաուֆ Մարկադիրովը կառավարության գործունեությունը քննադատելու կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում իրականացվող «ժողովրդական դիվանագիտության» ծրագրի միջոցառումներին մասնակցելու համար է ձերբակալվել»,- ասվում է հայտարարության մեջ: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը համոզմունք է հայտնել, որ «ժողովրդական դիվանագիտության» ծրագրի շրջանակում իրականացվող շփումները նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փոխվստահելի հարաբերություններ ստեղծում:

Հիշեցնենք, որ Ռաուֆ Մարկադիրովը ապրիլի 19-ին ձերբակալվել էր ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից: Նա 2008թ. ապրիլ ամսից Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ է կասկածվում: Երկրի գլխավոր դատախազությունը պնդում է, որ լրագրողը բազմակի անգամ հանդիպումներ է ունեցել Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ եւ նրանց` Ադրբեջանի հասարակա-քաղաքական կյանքին ու ռազմական ոլորտին վերաբերող հանձնարարությունները կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ