News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կարեն Կարապետյանն այս պահի դրությամբ որեւէ պաշտոնի հավակնություն չունի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի գրասենյակը:

Տարածված հայտարարության մեջ նաեւ նշվում է.

«Ինչպես անցած տարիներին, այս օրերին եւս ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը պարբերաբար շահարկվում է տարբեր պաշտոնների նշանակման կամ ընտրման հավանականության հետ: Բնական համարելով պարոն Կարապետյանի անձի նկատմամբ նման ուշադրությունը, անհաճո շահարկումները վերջնականապես դադարեցնելու նպատակով հարկ ենք համարում մեկ անգամ եւս հայտարարել, որ Կարեն Կարապետյանը այս պահի դրությամբ որեւէ պաշտոնի հավակնություն չունի, ինչի մասին տեղյակ են շատ-շատերը:

Կարեն Կարապետյանը մանրամասն ծանոթ է թե տարբեր լրատվամիջոցներում, թե սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներին եւ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր Կ. Կարապետյանին դիտում են որպես այս կամ այն պաշտոնի ամենահավանական ու ամենահարմար թեկնածու, հարկ է համարում շեշտել, որ վստահության նման մթնոլորտը առավել մեծ պատասխանատվություն է ենթադրում՝ շարունակելու օգտակար լինել…

Կարեն Կարապետյանի համար պաշտոնը ինքնանպատակ չի եւ չի եղել, ուստի պարոն Կարապետյանը որեւէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում: Վերջապես, չենք կարծում, թե երկրում բազմաթիվ խնդիրների առկայության պարագայում առաջնային խնդիրը այս կամ այն անձի՝ որեւէ պաշտոնում նշանակումը կան ընտրությունն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ