News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76 հոդվածի գործողության դադարեցման մասին» օրինագծին: Ապրիլի 23-ին կայացած նիստին այն ներկայացվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի կողմից: Օրինագիծը անհետաձգելի կարգով խորհրդարանի քննարկմանը կներկայացվի:

Նախարարի խոսքով, օրինագծով առաջարկվում է չեղյալ համարել հիշյալ օրենքի 76 հոդվածով` քաղաքացիների կուտակային կենսաթոշակային վճարները պահելու եւ հաշվանցելու պարտավորությունից հրաժարվելու դեպքում գործատուների համար նախատեսված տուգանքները` ընդհուպ մինչեւ ՍԴ-ի ապրիլի 2-ի որոշման համապատասխան նոր օրենսդրության ընդունումը:

Գործատուները ազատվում են տուգանքներից` նաեւ օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից` հուվարի 1-ից մինչեւ ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում չհաշվանցած կուտակային վճարների համար: Այսպիսով, ընթացիկ տարվա սկզբից Հայաստանում ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ժամանակավորապես կամավոր է դարձել:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական Դատարանը վճիռ էր հրապարակել, ըստ որի սկանդալային «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածներ չեն համապատասխանում երկրի Սահմանադրությանը: Միաժամանակ ՍԴ-ն մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ը ժամանակ էր տվել խորհրդարանին եւ կառավարությանը` մի շարք օրենսդրական դրույթներում ուղղումներ մտցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ