News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում ծավալված իրադարձությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն են պահանջում: ԱՊԱ-ի վկայակոչմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Դեսպանը նշել է, որ Ղրիմի իրադարձությունները ընդգծում են ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման անհրաժեշտությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կովկասյան տարածաշրջանում անկայունության աղբյուր է հանդիսանում: Դրա լուծումը ողջ տարածաշրջանի շահերից է բխում»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ