News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ ՆԳՆ աշխատակիցները երկրի միգրացիոն օրենսդրության խախտման համար բերման են ենթարկել վրացի «օրենքով գող» Գեորգի Ջանելիձեին, որ քրեական շրջանակներում Գոգի Պիտերսկի անունով է առավել հայտնի:

Հաղորդվում է, որ 2011թ. դատարանը Ջանելիձեին երկրից արտաքսելու մասին որոշում էր կայացրել, սակայն վերջինիս հաջողվել էր խույս տալ դրա իրականացումից:  Ներկայումս նա արտասահմանյան քաղաքացիների համար նախատեսված ժամանակավոր կալանքի վայրում է գտնվում եւ արտաքսման մասին որոշման իրականացմանն է սպասում, օրինապահ մարմիններին վկայակոչելով հաղորդում է Ռոսբալտը:

Ջանելիձեից բացի ռուս օրինապահներին հաջողվել է եւս մեկ «օրենքով գողի» բացահայտել: Խոսքը Արտեմ Սարգսյանի մասին է, որ քրեական աշխարհում Արտեմ Սարատովսկի անունն է կրում: Հայ օրինազանցը թմրադեղերի անօրինական պահպանման մեջ է կասկածվում:

Սարգսյանի նկատմամբ հիշյալ հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Նա եւս ժամանակավոր կալանքի մեկուսարանում է պահվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ