News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնություն չի շտապում ուրախանալ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում արված հայտարարությանը, թե այս պահին «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանը:

«Մեր դառը փորձը հաշվի առնելով՝ չենք շտապում ուրախանալ: Երբ որ հստակ կասվի, որ «պարտադիր» բաղադրիչը հանվում է, այդ ժամանակ էլ կուրախանանք եւ կհայտարարենք մեր հաղթանակի մասին»,- ասաց նա:

Ամեն դեպքում նախաձեռնությունն ապրիլի 28-ին ամենայն հավանականությամբ կհավաքվի Ազգային ժողովի մոտ, որտեղ քննարկվելու է կառավարության ներկայացրած նախագիծը՝ կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Հայաստանի նախագահի նստավայրի մոտ հավաքված «Դեմ եմ» շարժման հետ հանդիպման եկած Հովիկ Աբրահամյանը խոստացել էր կայացնել որոշում, որը կբխի քաղաքացիների շահերից, բացի դրանից առաջարկել էր 10 հոգանոց պատվիրակության հետ հանդիպում՝ քննարկելու կուտակայինի հարցը, սակայն հավաքվածները հրաժարվել էին: Ապրիլի 22-ին նորանշանակ վարչապետը կուտակայինի հարցը քննարկել էր խորհրդարանական 5 ուժերի հետ: Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել էր հանդիպումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ