News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օրերս 55-ամյա մի կին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ ոմն Էլա իր բարեկամուհուն խնամելու ժամանակ` նրա տնից գողացել է ոսկյա ականջօղեր, կանացի մուշտակ եւ տարբեր տեսակի իրեր` պատճառելով 1.000.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էլան 54-ամյա Էլմիրա Դ.-ն է, որը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ