News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արեւելքում ձեռնարկված հակաահաբեկչական գործողությունները մի փոքր դանդաղել են` տոների կապակցությամբ, սակայն այսուհետ էլ շարունակություն են ունենալու: Այս մասին կառավարության նիստից առաջ հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Վիտալի Յարեման:

«Հակաահաբեկչական գործողությունների ինտենսիվությունը մի փոքր ընկել էր` տոների կապակցությամբ, բայց այսօր արդեն այն ակտիվ փուլի է անցել: Արդյունքները մոտակա օրերին կտեսնեք»,-փոխնախարարի խոսքերն է մեջբերել ՈւՆՆ գործակալությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Ուկրաինայի արեւելյան շրջաններում հակաահաբեկչական գործողություններ էին մեկնարկել, որոնք նպատակ ունեին կարգավորել երկրում ստեղծված իրադրությունը, խափանել արմատական տրամադրություններով անձանց կողմից անջատողականության բոլոր դրսեւորումները եւ վարչակազմի շենքերի զավթմանն ուղղված գործողությունները: Օպերացիան Դոնեցկի, Լուգանսկի եւ մասամբ Խարկովի մարզերում է իրականացվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ