News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը  առաջիկա օրերին կստանա ԱՄՀ աշխատակիցների  պատրաստած զեկույցը Ուկրաինային անհրաժեշտ վարկային ծրագրի մասին, որի հիման վրա մայիսի սկզբին կորոշվի Կիեւին 18 մլրդ դոլար հատկացնելու հարցը, որը միջազգային ընդհանուր 27 մլրդ դոլար ծավալով տրամադրվելիք օգնության  մի մասն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  Bloomberg-ը:

Զեկույցը կարող է քննարկվել արագացված կարգով՝ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել էր, որ հիմնադրամը Ուկրաինայի վարկավորմանը հավանություն կտա մայիսի սկզբից ոչ ուշ: Ֆինանսական օգնության դիմաց Կիեւը պետք է ապահովի գրիվնայի փոխարժեքի ճկուն բարձրացումը, աստիճանաբար բարձրացնի կոմունալ ծառայությունների արժեքը, կենսաթոշակային բարեփոխում անցկացնի եւ կրճատի պետական ծախսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ