News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի եւ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 23-25-ը Երեւանում անցկացվում է «Ռիսկերի վերլուծության սկզբունքների կիրառում հարկային վարչարարության տարբեր ոլորտներում» խորագրով միջազգային ուսումնական դասընթաց: Դասընթացը մասնակիցներին թույլ կտա ռիսկերի վերլուծության հարցերի վերաբերյալ ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ:

Այն կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ՝ նպաստելով երկրներում ռիսկերի վերլուծության խնդիրների կարգավորման արդյունավետության բարձրացմանը: «Կարեւորելով միջազգային փորձի փոխանակման գործընթացը` Հայաստանի հարկային ծառայությունը շահագրգռված է ապահովել իր մասնագետների մասնակցությունը Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության միջոցառումներին: Այսպիսի նախաձեռնությունները կնպաստեն կազմակերպության անդամ երկրներում ավելի ներդաշնակ եւ կանխատեսելի հարկային դաշտի ձեւավորմանը»,-բացման խոսքում նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Եռօրյա դասընթացին մասնակցում են 30 հարկային պաշտոնյաներ 17 երկրներից: «Թեմայի վերաբերյալ բազմաբովանդակ շնորհանդեսների միջոցով բոլոր պատվիրակները կներկայացնեն իրենց երկրի լավագույն փորձը: Մենք կարծում ենք` սա փորձի փոխանակման չափազանց արդյունավետ միջոց է, եւ IOTA-ն պատիվ ունի գտնվելու Հայաստանում եւ այդ նպատակով համագործակցելու Հայաստանի հարկային ծառայության հետ»,-նկատել է միջազգային դասընթացի համակարգող Դեյվիդ Վուդսը:

Տպել
Ամենաշատ