News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր՝ ապրիլի 23-ին հավաքվել են Դաշտային հրամանատարների խորհրդի մի քանի տասնյակ ազատամարտիկներ, որոնք պահանջում են իրենց տրամադրել հրապարակի հարեւանությամբ գտնվող Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, որտեղ իրենք կարող են միջոցառում անցկացնել։

«Առայժմ խաթրով ասում ենք՝ դռները բացեք, մենք մեր միջոցառումը գանք անենք։ Եթե ոչ, մենք փողոցի տղերք ենք, էդ ժամանակ կմտածենք՝ որ փողոցի, որ հատվածում ինչը ինչպես անենք»,- հայտարարեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ազատամարտիկները սպառնում են, որ կնստեն փողոցում ու կփակեն փողոցը, եթե դահլիճն իրենց չտրամադրեն։ Հրապարակում են նաեւ մեկ տասնյակ ոստիկաններ։ Քիչ առաջ ազատամարտիկներին մոտեցավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը ազատամարտիկներն իրենց հավաքը Ազատության հրապարակ տեղափոխեն։

Ազատամատիկները բողոքում են, որ իրենց արդեն չորս ամիս համերգասրահների տնօրենները խոստանում են դահլիճ տրամադրել, սակայն երկու օր անց զանգում եմ, ասում, որ ընտանիք ունեն, չեն ուզում աշխատանքից զրկվել, ու եթե իմանային, որ ազատամարտիկ են, չէին համաձայնի։

«Մենք եկել ենք իմանալու՝ էդ որ մի անասունն է, որ իրեն թույլ է տալիս ազատամարտիկներին դահլիճ չտրամադրել»։ Նա նկատել է, որ նույնասեռականներին տրամադրում են, Եհովայի վկաներին տրամադրում են, իսկ ազգի համար կռված տղերքին՝ ոչ:

Տպել
Ամենաշատ