News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի մանկական էստրադային սիմֆոնիկ նվագախմբի՝ հոբելյանական տարվան նվիրված առաջին համերգին, որին ներկա են եղել նաեւ Յուրի Բախշյանի այրին՝ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար եւ դիրիժոր Երվանդ Երզնկյանը, Մանկական ֆիլհարմոնիայի նվագախմբերի տարբեր տարիների անդամներ, կոմպոզիտորներ։

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի ակունքում Դպրոցականի ֆիլհարմոնիան է, որը դեռեւս 1956թ. էր բացվել՝ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի ջանքերով եւ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի գեղարվեստական խորհրդի նախագահությամբ։ Մանկական ֆիլհարմոնիկը վերաբացվել է 1994 թվականին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Յուրի Բախշյանի շնորհիվ։ Մանկական էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը Ստեփան Գեւորգյանն է։

Մանկական ֆիլհարմոնիայի վերաբացման 20-ամյակը լրանալու է 2014թ. աշնանը, սակայն հոբելյանական համերգները մեկնարկել են ապրիլից։ Երգացանկում ներառվել են Առնո Բաբաջանյանի, Արտեմի Այվազյանի, Կոնստանդին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի եւ հայազգի ու արտասահմանյան այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Տպել
Ամենաշատ