News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության բանակը երկրի քրիստոնյա բնակիչներին կամավոր զինծառայության ներգրավմանն ուղղված արշավի մեկնարկի մասին է հայտարարել: Մինչ այժմ նրանց թիվը բանակում մեկ հարյուրյակով էր սահմանափակվում:

Իսրայելում 160 հազար քրիստոնյա է ապրում, որոնց մեծամասնությունը արաբներ են: «Մոտակա շաբաթների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը քրիստոնեական դավանանքի պոտենցիալ զորակոչիկներին կամավոր սկզբունքով զինծառայության անցնելու հայտադիմումներ կուղարկի»,-ասվում է բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Ռոսբալտը:

Նշենք, որ Իսրայելում տղաների զինծառայությունը երեք տարի է տեւում, իսկ աղջիկներինը` երկու: Բացի հրեաներից, պարտադիր զորակոչման են ենթակա նաեւ դրուզների եւ չերկեսների համայնքի ներկայացուցիչները: Բանակայինների թվում նաեւ բեդուիններ կան, որոնք, սակայն, կամավոր սկզբունքով են զորակոչվում:  Ներկայումս Իսրայելի իշխանությունները փորձում են պարտադիր զորակոչը նաեւ տարատեսակ տարկետումներից եւ արտոնություններից օգտվող տասնյակ հազարավոր ուլտրակրոնական հրեաների նկատմամբ տարածել:

Նշենք, որ Իսրայելում 20-25 հազար հայ է ապրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ