News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունը ժամկետային սահմանափակում չունեցող հանցագործություն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, «Իրավիճակը Թուրքիայում եւ Հայաստանում 99 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին հայ հասարակությունը ականատես է դարձել Թուրքիայում ընթացող նոր գործընթացների՝ կապված Հայոց ցեղասպանության փաստի հետ: Թուրքագետը նշել է, որ հայ հասարակության համար վերջին 10 տարիների ընթացքում նորություն էր Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի քննարկումն ու ակտիվացումը, ինչպես նաեւ մի քանի իբր հայամետ նախաձեռնությունների իրականացումը, որի հետեւում, իրականում, այլ նպատակներ են թաքնված:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին միջոցառումների նախապատրաստությանը, Մելքոնյանը նշել է, որ ավանդական միջոցառումներ կլինեն, կոնֆերանսներ, հրապարակումներ. «Բայց, առաջին հերթին, կարեւոր է, որ մենք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխենք իրավական հարթություն: Երկրորդ, որ 100-րդ տարելիցի նախաշեմին կարողանանք ամփոփել մեր կրած նյութական եւ հոգեւոր կորուստները»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ