News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Միսսուրի նահանգում ի կատար են ածել մահապատժի դատավճիռը տղամարդու նկատմամբ, որը մեղավոր է ճանաչվել 1993 թվականին երկու մարդու սպանության մեջ:

57-ամյա Ուիլյամ Ռուսանը մահապատժի է ենթարկվել ներարկման միջոցով: Ապրիլի 22-ին ԱՄՆ գերագույն դատարանը մերժել է դատավճռի իրագործումը հետաձգելու վերաբերյալ Ռուսանի խնդրանքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ռուսանն իր դեռահաս որդու եւ եղբոր հետ 1993 թվականի սեպտեմբերի 21-ին սպանել էր գյուղատնտես զույգին՝ նրանց կովերը գողանալու նպատակով:

Ռուսանի որդին ցմահ ազատազրկման է դատապարտվել առանց ներման իրավունքի, իսկ եղբայրը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման եւ արդեն ազատ է արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ