News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ-ազատամարտիկները Հնարապետության հրապարակից այսօր՝ ապրիլի 23-ին, ոստիկանների ուղեկցությամբ երթով գնացել են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ պահանջելու ազատ արձակել խարդախության համար մեղադրվող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին եւ նոյեմբերի 5-ին ոստիկանների հետ բախումների ժամանակ կալանավորված Շանթ Հարությունյանին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ազատամարտիկներին գրասենյակի առջեւ դիմավորել են մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները:

«Մենք բազմաթիվ անգամ ապացուցել ենք, որ մի ծաղկով գարուն կգա եւ մի ձեռքն էլ ծափ կտա, եւ հիմա մենք ենք այդ ծաղիկն ու մեկ ձեռքը: Մեզ ոչ մի դահլիճ պետք չի եւ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը գա եւ ասի, որ մեզ դահլիճ է տրամադրում, մեզ ոչ մի դահլիճ պետք չի»,- հայտարարեց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:

Նշենք, որ ազատամարտիկները բողոքում են, որ որ իրենց արդեն չորս ամիս համերգասրահների տնօրենները խոստանում են դահլիճ տրամադրել, սակայն երկու օր անց զանգում եմ, ասում, որ ընտանիք ունեն, չեն ուզում աշխատանքից զրկվել, ու եթե իմանային, որ ազատամարտիկ են, չէին համաձայնի: Այսօր Հանրապետության հրապարակում նրանք նույնիսկ սպառնացին, որ եթե նույնիսկ դահլիճ չտրամադրեն, իրենք կդիմեն ծայրահեղ միջոցների՝ փակելով Աբովյան փողոցը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ