News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում ապրիլի 23-ին Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կայացել: Նախաձեռնողը եւ կազմակերպիչը գործարար,  «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի տնօրեն Մանվել Տեր-Առաքելյանն էր:  Հանդիսավոր միջոցառման բացումն սկսվել է 16:00-ին՝ Ազատության հրապարակում, որտեղ երիտասարդության համար  համերգ է տեղի ունեցել ժողովրդական  համույթների, մասնավորապես՝ «Սասնա ծռերի», «Վերադարձի» եւ «Նուբարի» մասնակցությամբ:

Համերգից հետո թատերականացված ներկայացումը շարունակվել է: Ֆիդայիների համազգեստով 20 ձիավորի գլխավորությամբ երթ է կազմակերպվել դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ ֆիդայիները իրենց հայրենիքին հավատարմության երդում են տվել:  

Ըստ Մանվել Տեր-Առաքելյանի՝ «Թող թշնամիները տեսնեն եւ իմանան, որ միշտ  հակահարված կստանան: Մենք միշտ կպաշտպանենք մեր Հայրենիքը  ցանկացած ագրեսիայից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ