News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում աշխարհաճանաչ դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ ելույթ կունենա Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը: Այս մասին ՀՀ կառավարութան ապրիլի 23-ի նիստին հայտարարել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով, համերգը «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում կկազմակերպվի: Փառատոնն անց է կացվում 2000թ.-ից, իսկ 2008թ.-ին այն պետական աջակցություն է ստացել:

Նախորդ տարիներին փառատոնի շրջանակում համերգներով Հայաստանում են եղել Ամստերդամի եւ Լոնդոնի թագավորական, ինչպես նաեւ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, ինչպես նաեւ Լորին Մաազելը, Վալերի Գերգիեւը, Պլասիդո Դոմինգոն, Պինկաս Ցուկերմանը, Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Եֆիմ Բրոնֆմանը, Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմերը եւ Բորի Բերեզովսկին: Հայաստան են այցելել նաեւ Ռոդիոն Շչեդրինը եւ Մայա Պլիսեցկայան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ