News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ Ավիացիոն անվտանգության աշխատակից Արտյոմ Սարգսյանը ապրիլի 20-ի առավոտյան, 05:20-ի սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահի նստարաններից մեկի վրա նկատել է փաստաթղթերի կապոց, որի մեջ առկա են եղել 6000 եվրո գումար, 30 ապահովագրական պայմանագրեր եւ այլ թղթեր:

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ գտնված իրերը հանձնվել է օդանավակայանի Կորած իրերի բաժին, որտեղից էլ հանձնվել է ՀՀ Ոստիկանության «Զվարթնոց» բաժանմունք:

Պարզվել է, որ գումարն ու փաստաթղթերը կորցրել է Վիլնյուս մեկնող խմբի ղեկավար Սիլվա Բայանդուրյանը: Փաթեթը վերադարձվել է նրա ամուսնուն` Սեւան Ամիրյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ