News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2013թ. տվյալներով, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը հաքերային հարձակումների գրեթե 45 տոկոսի աղբյուրն են եղել: Նման բացահայտում է արել «Կասպերսկիի լաբորատորիան»:

Ընդ որում 25,54 տոկոս հարաբերակցությամբ առաջին տեղում են Միացյալ Նահանգները, իսկ Ռուսաստանին ընդամենը 19,44 տոկոսն է բաժին հասնում:

Հատկանշված երկրների առաջին տասնյակում այլեւս ներկա չէ Չինաստանը, որ նախկինում առաջին տեղն էր զբաղեցնում:

«Չինաստանի իշխանություններին հաջողվել է, .cn գոտում դոմենների գրանցման կանոնակարգի խստացմանը զուգահեռ, լոկալ կիբերտարածությունից բազմաթիվ վնասաբեր հոսթինգներ հեռացնել»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, նշվում է հրապարակված հետազոտության տեքստում:

Արդյունքում, 2013թ. տվյալներով, Չինաստանն արդեն 21-րդ վարկանիշային տեղն է զբաղեցնում:

2012թ. համեմատությամբ հաշվետու տարում տարբեր երկրներում տեղակայված ինտերնետ-ռեսուրսներից իրականացված հարձակումների թիվն աճել է 7 տոկոսով` հասնելով 1,7 միլիարդի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ