News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտիին դատի են տվել: Նրա դեմ ուղղված հայցը ներկայացրել է տեղի ինտերնետ-պարբերականներից մեկը՝ մեղադրելով նախագահին լրագրողների աշխատանքի համար խոչընդոտներ ստեղծելու մեջ:

Պարբերականի գլխավոր խմբագիր Վասիլե Նեստասեն պատմել է, որ կես տարի առաջ ինքը հարցազրույցի համար դիմել է երկրի նախագահին: Նա մտադիր է եղել հարցեր տալ արդարադատության համակարգի վերափոխման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ ԵՄ ինտեգրման մասին, սակայն հարցազրույցը չի կայացել:

Մոլդովայի նախագահի մամուլի քարտուղր Վլադ Ցուրկանը սկզբում հայտարարել է, որ մի շարք հարցեր պետք է հանվեն, արդյունքում լրագրողները այդպես էլ չեն ստացել իրենց դիմումի պատասխանը, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Jurnal.md-ն:

«Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ չարաշահում, մամուլը հասարակությանը հուզող խնդիրներից հեռու պահելու փորձ: Դա փորձ է խուսափել իր համար անհարմար եւ լուրջ հարցերից»,-հայտարարել է Նեստասեն:

Նշվում է, որ իր հայցը պարբերականն ուղարկել է քաղաքային դատարանը, որը հրաժարվել է ընդունել հայցը: Դրանից հետո գլխավոր խմբագիրը հայցն ուղղել է վերաքննիչ պալատ, որը այն ուղարկել է կրկնակի հետաքննության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ